Ցույցերի մասին…

download.jpg

Շուրջ մեկ ամիս Երևանի փողոցներում տեղի էին ունենում տարբեր ցույցեր և իրադարձություններ: Ես ևս մասնակցել եմ ցույցերին և հանրահավաքներին, ինչը նպաստել է ավելի հեշտ կարծիք և պատկերացում կազմել այդ ամենի մասին:

Ցույցերը և հանրահավաքները մշակութային տեսանկյունից կարելի է դիտարկել բավականին դրական: Իմ կարծիքով, այդ օրերի ընթացքում ցույցերը և հանրահավաքները ոչ մի խոչընդոտ չեն առաջացրել մշակութային տեսանկյունից՝ այլ հակառակը, նպաստել է նոր փոփոխություններ և նորույթեր մտցնելուն մշակույթային ոլորտ: Ինչպես գիտենք, մենք արդեն ունենք մշակույթի նոր նախարար, ինչը կարծում եմ կարելի է դիտարկել բավականին լավ: Continue reading

Ամեն ինչ սկսվում է մի քայլից

hanrapet3.jpg
Մի հեղափոխություն… Թավշյա հեղափոխություն… Խաղաղ, անկեղծ և սրտանց հեղափոխություն…
Հայաստան գալը իմ համար մի մեծ քայլ էր: Այնպիսի քայլ, որ փոխեց իմ կյանքը շատ դրական կողմերով: Ես վերադարձա իմ հայրենիք: Ես վերադարձա այնտեղ, որտեղ յուրաքանչյուր մարդ, ով ապրում էր Հայաստանից դուրս` երազում էր վերադառնալ: Ես արդեն իմ կյանքի շատ փոքր մասը ապրել էի իմ հայրենիքից դուրս, բայց իմ երազանքն էր տեսնել իմ երկիրը և իմ ազգը…
Հինգ տարի առաջ ես եկա Հայաստան, բայց դժբախտաբար միշտ մարդկանց դեմքին տխրություն կար: Այնպիսի տխուր դեմքեր էին, կարծես ժամ առաջ ուզում էին հեռանալ երկրից, մտածելով, որ Հայաստանում ապագա չկա:

Continue reading

Քո Աշխարհը

 

25593573_2142592509301751_1884900263_n.jpg

Գտիր մի հաստ պարան ու կախիր քո մտքերը այդ պարանի վրա: Ցույց տուր բոլորին թե ինչքան սիրուն է նկարած քո յուրաքանչյուր միտքը… Թե ինչքան երևակայություն, բարություն ու սեր է պարունակում քո մտքերի յուրաքանչյուր նկարը:

Դու ուրիշ ես… Քո աշխարհն է ուրիշ: Դու ունես այնպիսի հուշեր, որ ցանկանում ես ոչնչացնել և երբեք ետ չբերել, սակայն միաժամանակ ունես այնպիսի հուշեր, որ ցանկանում ես միլիոն անգամ կրկնել և երբեք չես հոգնում:

Դու ուրիշ ես… Դու չես վախենում քո արած սխալներից և նույնիսկ ապագա սխալներից: Դու այդ սխալները միշտ դիմակայում ես ու կարծես թե սխալներն են քեզնից վախենում:

Դու ունես քո աշխարհը, քո երևակայությունը և քո գույները և երբեք չես թողում ինչ որ մեկը փոշի դարձնի այդ ամբողջը: Հենց այդ պատճառով էլ դու ուրիշ ես:

Հենց այդ պատճառով էլ դու՝ դու ես:

Դու

 

25555334_2142534602640875_1680496279_n

Ժամանակը անցնում է, և մարդիկ փոխվում են:

Դու մի պատահական անուն չես, ո՛չ էլ տարիք, ո՛չ հասակ, ո՛չ էլ այն վայրը, որտեղ ծնվել ես: Դու անհայտ վայրում հայտնված մի էակ չես: Դու ծովի ալիքներից խեղտվողը չես՝ միշտ էլ կգտնես մի ելք:

Դու քո կարդացած ու սիրած գրքերն ես: Դու գիշերվա մթին քո մտքերն ես, որոնք փախցնում են քո քունը և քեզ տանում ուրիշ աշխարհներ: Դու այն երգերն ես, որոնք լսելիս թռչում ես բարձր, և երբեք հետ չես գալիս: Դու այն էակն ես, ում տեսնելիս կարելի է մի փոքր երկար նայել, հիանալ ու անցնել:

Դու հազար ու մի բան ես, սակայն մարդիկ միայն տեսնում են այն ամենը, ինչը դու չես:

Բայց միշտ իմացիր՝ ժամանակը անցնում է, և մարդիկ փոխվում են:

 

Աղջիկն ու թանաքը

24019910_2130074780553524_1119059054_n

Նրա սրտում կա մի գրադարան, իսկ նրա արյան հետ խառնվել է թանաք:
Նա գրում է բոլորի մասին և՛ իր պատմություններում, և՛ իր մտքում: Նրա գրադարանը սկսվել է լցվել իր շարադրած ու գրած պատմություններով: Պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր շխկացրել են նրա գրքի էջերը և գրքերը փակել պատմության ավարտից առաջ: 

Կա մի պատմություն՝ նրա լավագույն պատմությունը՝ «Այն մեկը, ով կորցրեց իմ վստահությունը» վերնագրով, որը նետվել է և, որը նստած փոշի է հավաքում:

Կան գրքեր, որ նա վախենում է բացել, իսկ կան գրքեր, որ փակել չի լինում:

Յուրաքանչյուր հանդիպած մարդու մասին կա մի պատմություն, որոնք ձգվում են անվերջ տողերով: Կան մարդիկ, ովքեր ունեն մի նախադասություն, իսկ մարդիկ, ովքեր ունեն մի ամբողջ բաժին: Մարդիկ, ովքեր նրա սրտում թողեցին թանաքով պատված հազարավոր ոտնահետքեր:

Մի՞թե մտածում ես, թե ինչու է նա այսպես անում: Ինչու է նա գրում այն մարդկանց մասին, որ մի ժամանակ նրա կյանքի մի մասն են կազմել: Սակայն նա հուսով է, որ մի օր այնքան նշանակություն կունենա ինչ-որ մեկի համար, ով նույնպես կունենա իր սրտում գրադարան և իր գրքերում կգրի նրա մասին…

Ժպտա՛

23718335_2126781407549528_73147982_n

Ժպտա՛: Թաքցրու քո արցունքները այնպես, որ նույնիսկ դու ինքդ կասկածես դրանք քո արցունքներն էին, թե ուրիշինը: Թաքցրու այնպես, որ դու նույնիսկ սկսես կասկածել, թե այդ արցունքները իսկական էին, թե երազում հայտնված մի տխուր հեքիաթ:

Աշխարհում ապրում ենք կարճ ժամանակով: Իսկ միթե չպետք է կանգ առնել: Միթե կյանքը պետք է ապրել առանց կանգառների: Այդ կարճ ժամանակում զգալ կյանքի իմաստը և անմահացնել ամեն մի ուրախ րոպեն: Ամեն րոպե, որ անցնում է անվերադառնալի է: Հենց այս րոպեները, որ նստած եմ տանը մի տաք անկյունում, համակարգիչը դիմացս դրած ու գրում եմ այս տողերը… Հենց այս րոպեները էլ երբեք հետ չեմ բերի: Կլինեն նման րոպեներ, սակայն երբեք չեն լինի նույն րոպեները:

Իսկ միթե արժե՞ այս կարճ ժամանակհատվածում մեր րոպեները անցկացնենք մեր արցունքները սրփելով: Միթե արժե՞ լացել այն րոպեների համար, որ երբեք հետ չեն վերադառնալու… Ժպտա՛: Բարի է աշխարհը…

Գեղեցիկի իմ ընկալումը

23414628_2122052934689042_15978127_n.jpg

Գեղեցկությունը նմանեցնում եմ մի թելի, որն ինչքան հաստ է, այնքան դժվար է լինում կտրելը: Մարդն էլ ինչքան գեղեցիկ է լինում, այնքան ավելի դժվար է լինում նրա մտածելակերպը և բարությունը փոխելը:

Ինձ համար գեղեցկությունն այն է, երբ մարդը կարողանում է նայել իր շուրջն ու բացասական բաներից դուրս տեսնել դրականը: Գեղեցիկ է այն մարդը, ով կարողանում է մի մեծ և մութ տարածքում գտնել մի կաթիլ լույս: Continue reading

Փոթորիկ

22834684_2115408835353452_690901250_n.png

Երբ քո կյանքում փոթորիկը վերջանում է, դու նույնիսկ չես հիշելու, թե ինչպես ես հաղթահարել նրան: Հնարավոր է, որ դու նույնիսկ չիմանաս, թե այդ փոթորիկը արդեն հաղթահարված է: Սակայն մի բան հաստատ կլինի՝ փոթորիկից հետո դու նույն մարդը չես լինելու և միթե հենց այդ պատճառով էլ փոթորիկը հայտնվել քո կյանքում:

Քո կյանքի փոթորիկներին մի նայիր ատելությամբ: Նրանք հայտնվում են կարճ կամ երկար ժամանակով, փոխելու քեզ, քո անցյալը, քո բացասականները և ի վերջում միթե կյանքը: Այնպիսի մարդ չկա, որ կյանքում չի հանդիպել փոթորիկների:

Ի վերջո փոթորիկները մեզ սովորեցնում են ավելի հանգիստ ապրել և մեր կյանքը փոխել հնարավորինս դրական:

Մի մտահոգվիր, եթե ինչ-որ մեկը չի նկատում քո լույսը

22809755_2115164978711171_872921125_n.jpg

Միշտ եղիր լավագույն անձը, ինչ դու կարող ես լինել: Հոգնած ժամանակ նույնիսկ եղիր ազնիվ: Զայրացած ժամանակ հասկացիր մյուսներին: Քո պարտականություններից ավելին արա, իսկ դրա փոխարենը մի սպասի և մի անկնկալի ինչ-որ բան: Լսի ուրիշներին մինչև վերջ, առանց մտածելու, թե յուրաքանչյուր նախադասությունից հետո ինչ կարող ես պատասխանել: Մարդկանց ասա, որ դու նրանց սիրում ես և գնահատում: Մարդկանց լավություն անելու համար շեղվի քո ճանապարհից: Եղիր ամենալավ մարդը, որ դու կարող ես լինել, իսկ եթե դու ինչ-որ պատճառով ձախողվես, ուղղիր այդ սխալը հենց նույն օրը, վայրկյանին, րոպեին…

Իսկ ի՞նչ չպետք է երբեք անես: Երբեք մի ապացուցի ինչ-որ մեկին, թե դու ամենալավն ես: Քո արարքները կապացուցեն դա: Այս աշխարհում մենք ունենք սահմանափակ ժամանակ: Մի մտահոգվի, եթե ինչ-որ մեկը չի նկատում քո լույսը: Ինչպես թիթեռներին, այնպես էլ լավ մարդիկանց գրավում են լույսն ու բոցը…

Ձգտիր կատարյալին

22809832_2115161705378165_1307571894_n.jpg

Բոլորս էլ երևի մի պահ կանգ ենք առել և մեզ պատկերացրել որպես կատարյալ մարդ: Այնպիսի մարդ՝ ով կյանքում գտնել է հավասարակշռություն: Աշխատում է տքնաջան, սակայն երբեք չի թողնում, որ այդ աշխատանքը իշխի նրան: Ապրում է ուրախ և հանգիստ, առանց հոգսերի և մտահոգությունների:

Միթե այս ամբողը անհնար է թվում, սակայն հավատացեք, որ կյանքում անհնար բան չկա: Կյանքը կարճ է կատարյալին չձգտելու համար: Իմացիր, թե դու ով ես և իմացիր, թե դու արժանի ես հասնելու քո երազանքներին: Իմացիր, որ երբեք ուշ չէ սկսելու ապրել այնպես, ինչպես դու միշտ էլ երազել ես: Դու քո եսն ես… Աշխարհում չկա այնպիսի մարդ, որ յուրահատուկ չէ: Վստահիր ինքդ քեզ և հրաժարվիր այն ամենից, ինչը խոչընդոտ կհանդիսանա քո նպատակներին և ուրախությանը հասնելուն: Ընդունիր, որ փոփոխությունը կարող է լինել դրական: Ի վերջո, այս ամբողջը լինելու են քո լավության համար: Մի րոպե կանգ առ, խորը շնչի և արա ամեն ինչ, որ հասնես քո նպատակներին: