Չինաստանի ոսկու արդյունահանումը

Chinese Gold Mining: 1, 2

26ef02406fd2c590ac0875027f4dcccf.jpg

Չինաստանի ոսկու հանքարդյունաբերությունը 2016 թվականին Չինաստանը դարձրեց աշխարհի ամենամեծ ոսկի արտադրող երկիրը: 2006 թվականից մինչև 2007 թվականը՝ մեկ տարվա ընթացքում, ոսկու արդյունահանումը աճել է 12%-ով (արտադրվել է 276 տոննա),  դառնալով աշխարհի ամենամեծ արդյունահանող երկիրը՝ անցելով Հարավային Աֆրիկային, ով արտադրում էր 272 տոննա: Մինչև այդ, սկսած 1905 թվականից, 101 տարի շարունակ Հարավային Աֆրիկան եղել է ամենամեծը արդյունահանող երկիրը:

Վերջին տասնամյակում, Հարավային Աֆրիկայում իրականացվեցին ավելի խիստ անվտանգության կանոններ, գոյություն ունեցող հանքերը սկսեցին սպառվել և արտադրական ծախսերը աճեցին, որի պատճառով տեղի ունեցավ այս փոփոխությունը և արտադրությունը անկում ապրեց 50%-ով:

Լինելով ամենամեծ ոսկու ներմուծողը և սպառողը՝ Չինաստանի ոսկու արդյունահանման ոլորտը աշխարհի ազգային ամենամեծ ոսկի արտադրողն է: Ըստ Չինաստանի Ոսկու Ասոցիացիայի՝ Չինաստանը, հանքարդյունաբերական գործունեությունից 2016 թվականի տվյալներով արտադրել է 453.5 տոննա ոսկի՝ 10 տարի շարունակ պահպանելով իր դիրքը, որպես աշխարհի խոշորագույն ոսկի արտադրող: Այս ոսկու արտադրանքի մեծամասնությունը ուղղակի ոսկու արդյունահանման արդյունք է, բայց 10%-20%-ը այլ գունավոր հանքարդյունաբերության արտադրանքի արդյունք է:

 

Չինաստանի ոսկու արդյունահանման խոշորագույն ընկերություններից են՝

  • China National Gold Group (which controls Zhongjin Gold)
  • Shandong Gold
  • Zijin Mining Group
  • Hunan Gold

Թարգմանություն անգլերեից հայերեն

Մեր բակի էկոլոգիական խնդիրները

Մեր բակի էկոլոգիական խնդիրները պարզելու նպատակով ես մի փոքր զրուցեցի մեր շենքի բնակիչներից՝ հարևաններից մեկի հետ:

Մեր հարևանը, լինելով մեր բակի պատասխանատուն, ասաց, որ բակում լուրջ խնդիրներ չկան: Նրա ջանքերով մեր բակը միշտ մաքուր է և զուրկ է աղբերից, թափառող շներից և այլն… Ծառերը միշտ խնամվում են և անընդհատ հսկողության տակ են: Ոչ ոք չի կեղտոտում կամ տրորում ծաղիկները և խոտերը: Երեխաները հանգիստ կարողանում են խաղալ բակում և հանգիստ օգտվում են սղարաններից և ճոճորաններից, որոնք ամեն տարի վերանորոգվում են և վերակառուցվում:

Ի տարբերություն այլ բակերի, կարծում եմ որ մեր բակը համարվում է ամենամաքուր և խնդիրներից զուրկ բակերից մեկը, որը բնակիչների և մեր բակի պատասխանատուի ջանքերի և հոգատարության արդյունք է:

 

This slideshow requires JavaScript.

Նավզիկե վելուծություն

Եղիշե Չարոնց- Նավզիկե

Պոեմի մասին տեղեկություն

«Նավզիկե» պոեմը (1936) Չարենցը գրում է կյանքի այդ դժվարին ժամանակներում: Պոեմը բնույթով քնարական է: Հեղինակն այս պոեմը համարել է իր «ամենաչքնաղ երկը» և նվիրել իր երկու կանանց՝ Արփենիկին և Իզաբելային: Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի՝ ո՛վ լինելը, եւ արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք:

Ահա 1930-ական թթ. մղձավանջի մեջ Չարենցն իր Նավզիկեին էր որոնում: Ժամանակի քաղաքական փոթորիկները խորտակել էին Չարենցի նավը, նա ևս մահվան օրհասական տագնապների մեջ էր, բայց նրա Նավզիկեն այդպես էլ չհայտնվեց, և նա, իր երազանքների հանգրվանին չհասած՝ մահացավ բանտում:


Չարենցը իր պոեմում ներկայացրել է գունավոր, անհասանելի, առեղծվածային, մերթ աղջկա նման, մարթ եգիպտուհու, մերթ կնոջ և մերթ արվեստի գլուխգործոց կանանց: «Նավզիկե»-ում Չարենցը իր երազանքները նկարագրող բոլոր կանանց կերպարները ամբողջացրել է մի կնոջ մեջ:

Նախ` կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ`
Իբրև ցնորք գայթող, կամ երազանք անգին –
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն:

Չարենցի, ինչպես նաև յուրաքանչյուր տղամարդու երազանքն է իր Նավզիկեն, ում կարոտում է ու չի հասնում երբեք։

Չարենցը ներկայացնում էր ամբողջ կյանքում իր որոնած և այդպես էլ չգտած Նավզիկեի մասին:

Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ…

Անուշ

Հովհաննես Թումանյան- Անուշ

Առաջադրանքներ

Անուշի կերպարը ժամանակի մեջ. ինչո՞վ Անուշը տարբերվեց իր ժամանակի աղջիկներից, ի՞նչ քայլով առանձնացավ

Անուշն իր ժամակաշրջանի համեմատ բավականին համարձակ աղջիկ էր, նա համարձակվում էր հանդիպել չոբան Սարոյի հետ, խոսել զրուցել նրա հետ, իսկ այնուհետև  վերադառնում էր տուն և խաբում էր մորը՝ զանազան ստեր հորինելով

Continue reading

Ի՞նչ է ծեսը

Ծեսը

Ծեսը, ավանդական կամ սահմանված կանոններով կատարվող կրոնական արարողություն, որին հավատացյալները վերագրում են մոգական, խորհրդավոր հատկություններ։ Ծագել է հնագույն ժամանակներում և դարձել պաշտամունքային արարողությունների անբաժան մաս։

Ծիսակատարությունը, որի մեջ գլխավոր դեր է խաղում հոգևորականությունը, ընթանում է աղոթատանը (տաճար, եկեղեցի), սահմանված օրերին ու ժամերին՝ հավատացյալների մասնակցությամբ։ Այն ուղեկցվում է աղոթքներով, խմբերգերով, երաժշտությամբ։ Ծեսը հավատացյալների վրա ներգործելու ազդու միջոց է։ Ծեսերը արտահայտում են որոշակի հասարակական հարաբերություններ, ուստի ժամանակի ընթացքում փոփոխվում, վերամշակվում և հարմարեցվում են իրադրության պահանջներին։


Համբարձման ծեսը

Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:


Օգտագործված աղբյուրներ՝ 1, 2

Ի՞նչ է պոեմը

Պոեմ հունարեն նշանակում է ստեղծել: Պոեմը չափածո երկար ստեղծագործություն է, որի բոլոր դեպքերն ու իրադարձությունները կապվում է գլախավոր հերոսի կյանքի ու գործունեյության մասին : Պոեմները լինում են երեք տեսակի քնարական, պատմողական, քնարաէպիկական:

Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։ Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։

Պոեմի թե՛բովանդակությունը, թե՛ ձևը ենթարկվել են պատմական մեծ փոփոխությունների։ Հին աշխարհում պոեմները պատմել են ժողովրդի կյանքի բախտորոշ դեպքերի, լեգենդար հերոսների կյանքի ու սխրանքների մասին։ Միջնադարում պոեմներ գրվել են բազմազան ձևերով:

Նոր ժամանակներում պոեմներում պատկերվել են ժողովրդի կյանքի և ճակատագրի էական հարցեր:

Գրվել են նաև դրամատիկական պոեմներ, որոնց մեջ դեպքերը հիմնականում զարգանում են մենախոսությունների ու երկխոսությունների օգնությամբ:


Նյութի աղբյուրները՝ 1, 2

Բնապահպանական խնդիրներ ՄԱՍ 2: Սևանա լիճ

 

600x350xsevan.jpg.pagespeed.ic_.jpg

Սևանի ավազանի խնդիրը

Ուղղակի զարմանք է առաջացնում կառավարության վերաբերմունքը Սևանի հանդեպ: Այսօր Սևանա լիճը մեր երկրի համար կարևոր նշանակոթյուն ունի: Լիճը տարածաշրջանում հանդիսանում է ամենամեծ քաղցրահամ ջրի: Սևանա լիճը ոչ միայն անտեսված է, այլ նաև կառավարության կողմից ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք զարմանք են առաջացնում: Վերջերս ընդունված օրենքի համաձայն Սևանա լճից բաց է թողնվելու սահմանված նորմայից ավել քան 74 միլիոն խ/մ ջուր: Լճի մակարդակը արհեստական կերպով իջեցումը բերում է նրան, որ լիճը մահանում է: Ձկնատեսակի քանակի նման տեմպերով նվազեցումը նույնպես աղետալի է: 1930 թթ. սկսած 30000-35000 տոննայից այն նվազել է՝ հասնելով 2-3 տոննայի: Որոշ ձկնատեսակներ իսպառ վերացվել են: Մաքրման աշխատանքներ գրեթե չեն կատարվում: Այն տարածքները, որոնք հանդիսանում են հանրային լողափներ, վերածվել են աղբանոցի: Որոշ վայրերում էլ գոյացել են ճահիճներ: Continue reading

Նեսոյի քարաբաղնիսը

 

Հովհաննես Թումանյան- Նեսոյի քարաբաղնիսը

Պատմվածքը Կիրակոսի մասին է, ով խիստ հիվանդացել էր, և նրա շուրջը հավաքված հարևանների մասին, ովքեր համոզում են Կիրակոսին և քարաբաղնիս են անում: Նեսո բիձեն՝ ով առաջարկել էր քարաբաղնիս անել, ընթացքում պատմում էր, թե քարաբաղնիսը ինչքան մարդ է փրկել: Ընթացքում խեղդեցին Կիրակոսին և միայն դրանից հետո պատմեցին, թե ինչքան մարդ է մահացել քարաբաղնիսից:

Կիրակոսի խեղդվելու պատճառը տգիտությունն էր: Երբ Նեսո բիձեն առաջարկեց քարաբաղնիս անել, բոլորը համաձայնվեցին, առանց հասկանալու, որ այդքան մարդ է մահացել դրա պատճառով: Միթե ավելի ճիշտ չէ՞ր լինի դիմել բժշկի:

Ի վերջո, նրանց տգիտության պատճառով տուժեց Կիրակոսը և ևս մեկ անմեղ մարդ մահացավ…

Քեռի Խեչանը

 

Հովհաննես Թումանյան- Քեռի Խեչանը

Պատմվածքը մի գյուղացու՝ քեռի Խեչանի մասին էր, ով գյուղից մեկնել էր քաղաք՝ իր բարեկամների տուն: Քեռի Խեչանի տղան բանակում էր և նրան գտնելու նպատակով նա մեկնել էր քաղաք և փորձում էր բարեկամների հետ գտնել տղային: Տղայի անունը փնտրեցին բոլոր մատյաններում, սակայն իզուր՝ չկար:

Վերադառնալով գյուղ՝ քեռի Խեչանը բողոքել էր իր բարեկամներից, ասելով, որ նրանք իրեն լավ չեն ընդունել և չեն ճանապարհել:

Քեռի Խեչանը չգտավ իր տղային և այդ պատճառով մեղադրեց հենց իր բարեկամին, ով հոգնելով օգնում էր նրան: Նա անընդհատ ուզում էր նորից ստուգել մատյանները, հավատալով, որ կգտի տղայի անունը, սակայն՝ ապարդյուն: Բարեկամը հոգնել էր արդեն և իմանալով, որ իզուր է մի անգամ ևս ստուգելը՝ նա մերժեց քեռի Խեչանին: Այդ պատճառով էլ քեռի Խեչանը վերադարձավ գյուղ՝ դժգոհելով բարեկամներից և տղային չգտնելու համար մեղադրելով նրանց:

Երևանի բնապահպանական խնդիրները

 

Գարնանային Էտը

2.jpg

Մինչ օրս էտվել և ձևավորվել է շուրջ 7 հազար ծառ:

Էտերի պատճառով, ծառերից համարյա բան չի մնում: Համատարած վերացնել բոլոր ճյուղերը և անցկացնել խորը էտումներ ամբողջ փողոցներով մեկ բնակչության՝ մեր և կլիմայական պայմանների վրա բացասական ազդեցություն է ունենում:

Սովորաբար, թեղին ծառերը Երևանում վարակված են, և խորը էտը միգուցե դրական ազդուցություն է թողնում: Սակայն դա հարցի լուծում չէ, քանի որ խորը էտի դեպքում վերանում է սաղարթը և սաղարթի հետ մեկտեղ օջախը: Նույն հավանականությամբ, բնի այն հատվածը որը պահպանվում է, կարող է հանդիսանալ նպաստավոր միջավայր վնասատուների համար: Հետևաբար, խորը էտը զուտ ժամանակավոր միջոց է: Continue reading