«Ես կարողանում եմ» ստուգատես

Մաթեմատիկա (հանրահաշիվ, երկրաչափություն)

Այս կիսամյակում ես մաթեմատիկա առարկայից շատ նոր գիտելիքներ ստացա: Երկրաչափությունից և հանրահաշվից իմ գիտելիքները լայնացան: Ես սովորեցի շատ նոր թեմաներ, որոնցից գիտեի, բայց ավելի մանրամասներով սովորեցի, կային նաև այնպիսի թեմաներ, որոնց երբեք ծանոթ չէին: Այս կիսամյակում հանրահաշվից սովորեցինք՝ իրական թվեր, անհավասարություններ և անհավասարումներ, քառակուսի արմատ: Հանրահաշվից ես հիմա կարողանում եմ լուծել բարդ հավասարություններ: Երկրաչափությունից սովորեցինք՝ կանոնավոր բազմանկյուններ ; տարածական մարմիններ, մակերես: Սովորել եմ նոր թեորեմներ, սահմանումներ և հատկությունները: Ես երկրաչափությունը ավելի շատ եմ սիրում քան հանրահաշիվը և ավելի շատ եմ հասկանում: Երկրաչափության խնդիրները ավելի հեշտ եմ լուծում քան հանրահաշվինը: Ինչքան մեծանում եմ այնքան շատ եմ սկսում սիրել մաթեմատիկա առարկան:  Ինչ վերաբերվում է աշխատանքի ձևին, ես կարողանում եմ հանգիստ աշխատել drive-ով և Geogebra-ով: Հանգիստ աշխատում եմ էլեկտրոնային տետրում: Ճիշտ է որ կան հանրահաշվական խնդիրներ, որոնք դվժար են էլեկտրոնային տետրում գրելը, սակայն փորձում եմ գրել և երբ չի ստացվում գրում եմ սովորական թուղթ ու գրիչով: Ինչ վերաբերվում է հաջորդ տարվան, ինձ շատ է դուր գալիս մեր աշխատանքի ձևը և առաջարկություններ չունեմ:

Leave a comment